Ուրոլոգ, ուրոգինեկոլոգ, անդրոլոգ Գոռ Շադյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 2014 թվականից։ Որպես ուրոլոգ աշխատում է Իզմիրլյան ԲԿ-ում, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում, ինչպես նաև դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնում։ Աշխատել է նաև Ցիտո ԲԿ-ում, Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում, Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը, Բանտարկյալների հիվանդանոցում։
Անդամակցում է հայկական, եվրոպական, ամերիկյան և ռուսական ուրոլոգիական ասոցիացիաներին։
Միջազգային ուրոգինեկոլոգիական ասոցիացիայի (IUGA) անդամ է:
իրականացված վիրահատություն
0+
Մասնագիտացված է ուրոգինեկոլոգիական խնդիրների ախտորոշման և բուժման մեջ։ Իրականացնում է միզաքարային հիվանդության բուժում տարբեր եղանակներով (հեռահար քարափշրում, էնդոսկոպիկ և այլ վիրահատական միջամտություններ)։ Ունի հարուստ փորձ շականակագեղձի, երիկամների, միզապարկի տարբեր խնդիրների բուժման բնագավառում։
Կրթություն և վերապատրաստումներ
Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2017 թվականին ստացել է կլինիկական օրդինատորի կոչում։ Մասնակցել է 《Լապորասկոպիկ ուրոլոգիայի դպրոց》 խորագրով գիտապրակտիկ սեմինարների։
Պրահայում մասնակցել է Ռեզիդենտների եվրոպական ուրոլոգիական 14-րդ կրթական ծրագրին։
2021 թվականի նոյեմբերից Ամերիկյան և Եվրոպական ուրոգինեկոլոգների կողմից կազմակերպված ուրոգինեկոլոգիական վերապատրաստման ծրագրի անդամ է։
2015թ֊ին Մադրիդում, իսկ 2024-ի Փարիզում մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան կոնգրեսներին։
Մոսկվայի պետական բժշկական և ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիական կլինիկայում՝ Ռուսաստանի և Մոսկվայի գլխավոր ուրոլոգ պրոֆ․Դմիտրի Պուշկարի ղեկավարությամբ մասնագիտացել է ուրոգինեկոլոգիայի ոլորտում։
Ուրոգինեկոլոգիայի ոլորտում վերապատրաստվել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կլինիկայում, ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆ․ Դմիտրի Շկարուպայի ղեկավարությամբ։