Անմիզապահություն

Ինչպես ախտորոշել և բուժել

Ծառայություններ

Ուրոգինեկոլոգիան կենտրոնացած է կանանց կոնքի խնդիրների վրա, այդ թվում՝ անմիզապահություն, կոնքի
օրգանների իջեցում, միզասեռական խուղակներ, կանաց միզուկի դիվերտիկուլներ, ցիստիտ և այլն: Այս
վիճակները կարող են նշանակալի անհարմարություն պատճառել և ազդել առօրյա կյանքի վրա, սակայն
անհատականացված խնամքի և ժամանակակից բուժման միջոցով դրանք կարելի է արդյունավետորեն
կառավարել՝ վերականգնելով առողջությունը և վստահությունը:

Տարիքի հետ շագանակագեղձի առողջությունը էլ ավելի մեծ կարևորություն է ստանում տղամարդկանց
համար: Այնպիսի տարածված խնդիրներ, ինչպիսիք են շագանակագեղձի բարորակ գերաճը, պրոստատիտը և
շագանակագեղձի քաղցկեղը, կարող են ազդել միզասեռական տարբեր ֆունկցիաների և ընդհանուր
բարեկեցության վրա: Վաղ ախտորոշումն ու բուժումը շատ կարևոր են կյանքի որակը պահպանելու համար,
և ես առաջարկում եմ տարբեր անհատականացված մոտեցումներ:

Միզուղիների քարերը տարածված ուրոլոգիական խնդիրներ են, որոնք ճիծտ և ժամանակին չբուժվելու
դեպքում կարող են առաջացնել ուժեղ ցավ և բարդություններ: Իմ փորձը ներառում է միզուղիների քարերի
բուժման տարբեր անհատականացված ժամանակակից մոտեցումներ:

Ավելի քան 90 տեսակ մասնագիտական ծառայություններ

Հաճախ տրվող հարցեր

Անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է: Բուժումը կախված է տեսակից և ծանրությունից՝ ներառյալ կոնքի հատակի վարժությունները, դեղամիջոցները,
ապրելակերպի փոփոխությունները և, որոշ դեպքերում, վիրահատություն:

Բուժումը կախված է քարի չափից և տեղակայությունից: Փոքր քարերը կարող են
ինքնուրույն դուրս գալ հեղուկի ընդունման ավելացմամբ և ցավազրկմամբ: Ավելի մեծ
քարերի համար կարող են պահանջվել այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են
հեռահար քարափշրումը, ուրեթերոռենոսկոպիան (հեռացում էնդոսկոպով) կամ
վիրահատական ​​հեռացուման այլ տարբերակները:

Արյուն մեզի մեջ կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են
բորբոքումները, երիկամների քարերը, միզապարկի կամ երիկամների ինֆեկցիաները,
կամ որոշ դեպքերում ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ միզապարկի քաղցկեղը: Պատճառը
պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն։

ԷԴ-ն կարող է առաջանալ շաքարախտից, արյան բարձր ճնշումից կամ սրտի
հիվանդություններից, ինչպես նաև հոգեբանական գործոններից, ինչպիսիք են սթրեսը
կամ անհանգստությունը: Դեղորայքը և ապրելակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը
կամ չափից շատ ալկոհոլ օգտագործելը, նույնպես կարող են նպաստել ԷԴ-ի
առաջացմանը:

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան սովորաբար բուժվում է շագանակագեղձը
թուլացնելու կամ դրա չափը նվազեցնելու համար նախատեսված դեղամիջոցներով: Ավելի

ծանր դեպքերում կարող են պահանջվել նվազագույն ինվազիվ միջամտություններ կամ
վիրահատություններ (օրինակ՝ ՏՈւՌ):

Հաճախ միզելու պատճառ կարող են լինել մի շարք գործոններ, այդ թվում՝ միզուղիների ինֆեկցիաները, գերակտիվ միզապարկը, շաքարախտը կամ տղամարդկանց մոտ մեծացած շագանակագեղձը: Շատ հեղուկներ խմելը կամ կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը նույնպես կարող է նպաստել:

Միզուղիների ինֆեկցիան միզուղիների ցանկացած հատվածի բորբոքումն է, իսկ առավել
հաճախ միզապարկի կամ միզուկի: Ախտանիշները ներառում են միզելու հաճախակի
ցանկությունը, միզելու ժամանակ ցավը կամ այրումը, պղտոր կամ արյունոտ մեզը:
Բուժվում են հակաբիոտիկներով:

Սքրինինգը սովորաբար ներառում է ՊՍՀ (պրոստատ սպեցիֆիկ հակածին) ստուգում
արյան մեջ և հնարավոր է նաև մատնային հետանցքային հետազոտություն:
Շագանակագեղձի քաղցկեղի արդյունավետ բուժման համար կարևոր է վաղ
հայտնաբերումը:

Կոնքի ցավը կարող է լինել մի շարք ուրոլոգիական կամ գինեկոլոգիական խնդիրների,
այդ թվում՝ միզուղիների բորբոքումների, պրոստատիտի, երիկամների քարերի,
ինտերստիցիալ ցիստիտի կամ վերարտադրողական օրգանների հետ կապված
հիվանդությունների հետևանք:

Ցավոտ միզարձակությունը կարող է առաջանալ ինֆեկցիաների, միզապարկի բորբոքման,
երիկամների քարերի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կամ որոշ
կենցաղային նյութերով գրգռման հետևանքով, ինչպիսիք են օճառները կամ լոսյոնները:

Կարծիքներ

Անչափ շնորհակալ եմ արագ արձագանքելու և շատ օգտակար խորհրդատվության համար:
Ծովինար Սուքիասյան